Հունիսի 24-ին Ջերմուկում ավարտվեց Կարեն Ասրյանի հուշամրցաշարը, հաղորդում է Armchess-ը։
Մրցաշարում հաղթեց գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, ով 9 տուրից հետո վաստակեց 7,5 միավոր։
Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրեցին Սամվել Տեր-Սահակյանը եւ Հովհաննես Գաբուզյանը։
Նրանք 6,5-ական միավոր վաստակեցին։
Հայաստանի ներկայացուցիչներ Վահե Բաղդասարյանը, Ռոբերտ Աղասարյանը, Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը եւ Լեւոն Բաբուջյանը վաստակեցին 6-ական միավոր եւ կիսեցին 5-ից 9-րդ տեղերը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում