10:53  ,  25 հունիսի, 2013

Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթեց Կարեն Ասրյանի հուշամրցաշարում

Հունիսի 24-ին Ջերմուկում  ավարտվեց Կարեն Ասրյանի հուշամրցաշարը, հաղորդում է Armchess-ը։

Մրցաշարում հաղթեց գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, ով 9 տուրից հետո վաստակեց 7,5 միավոր։

Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրեցին Սամվել Տեր-Սահակյանը եւ Հովհաննես Գաբուզյանը։

Նրանք 6,5-ական միավոր վաստակեցին։ 

Հայաստանի ներկայացուցիչներ Վահե Բաղդասարյանը, Ռոբերտ Աղասարյանը, Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը եւ Լեւոն Բաբուջյանը վաստակեցին 6-ական միավոր եւ կիսեցին 5-ից 9-րդ տեղերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով