12:35  ,  24 հունիսի, 2013

34-ամյա լարագնացը Մեծ Կանյոնը հաղթահարեց առանց ապահովագրության

34-ամյա հայտնի ամերիկացի լարագնաց Նիկ Վալենդան համաշխարհային ռեկորդ է սահմանել։

Պատմության մեջ առաջին անգամ Նիկը հատել է Մեծ Կանյոնը՝ առանց ապահովագրության անցնելով 450 մետր բարձրության վրա կախած պարանով: Վալենդան 23 րոպեում անցավ իր ուղին: Հավասարակշռությունը պահպանելու համար նրան օգնեցին կարգավորիչը եւ հատուկ կաշվից պատրաստված կոշիկները: Վալենդան մի քանի անգամ հարկադրված էր դանդաղեցնել իր քայլերը քամու ուժգնացումների պատճառով, հաղորդում է CBS-ը:

Ամերիկացին շուրջ չորս տարի մտադրվում էր այդ քայլին, իսկ վերջին մի քանի շաբաթների ընթացքում մարզվում էր Ֆլորիդայում՝ ամեն օր առանց ապահովագրության անցնելով 300 մետր բարձրության վրա: Լարագնացի համար ստեղծել են նաեւ արհեստական քամի՝ 80 կմ/ժ ուժգնությամբ:

Նիկը իր հաշվին ունի Գինեսի մի քանի ռեկորդ. 2008 թվականին նրան հեծանվով հաջողվեց անցնել 45 մետր երկարություն ունեցող պարանով՝ 40 մետր բարձրության վրա, իսկ անցած տարի նա հատեց Նիագարայի ջրվեժը 50 մետր բարձրության վրա կախված պարանի վրայով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում