12:38  ,  21 հունիսի, 2013

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Ռոբերտ Հովհաննիսյանը կրկին առաջատարն է

Ջերմուկում ընթացող Կարեն Ասրյանի հուշամրցաշարում 5 տուրից հետո Ռոբերտ Հովհաննիսյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը, հաղորդում է Armchess-ը։

Հայ շամատիստը 5 հնարավորից վաստակել է 5 միավոր։ Արթուր Չիբուխչյանը եւ Զավեն Անդրիասյանը 1 միավոր են զիջում առաջատարին։

3,5-ական միավոր ունեն Հայաստանի ներկայացուցիչներ Լեւոն Բաբուջյանը, Վահե Բաղդասարյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Աղասարյանը, Հակոբ Վարդանյանը, Հովիկ Հայրապետյանը եւ Վրաստանի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:

Մրցաշարում կկայանա ինը տուր: Հաղթողը հայտնի կդառնա հունիսի 24-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս