17:24  ,  19 հունիսի, 2013

Հենրիխ Մխիթարյանը՝ ավարտված մրցաշրջանի «Շախտյորի» լավագույն գոլի հեղինակ

Դոնեցկի «Շախտյորն» ամփոփել է ավարտված մրցաշրջանի արդյունքները եւ քվեարկության միջոցով պարզել մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակին, հաղորդում է ակումբի կայքը։

Հարցմանը մասնակցել է 3325 հոգի։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Կարպատների» դարպասն ուղարկած գնդակի օգտին քվեարկել է 726 ընթերցող (21,83 տոկոս)։

«Շախտյորի» լավագույն ռմբարկուն դարձել է նաեւ թիմի լավագույն գոլի հեղինակը։

2012-13 մրցաշրջանի «Շախտյորի» լավագույն գոլ

Հենրիխ Մխիթարյան - «Շախտյոր» - «Կարպատներ»՝ 3։0 (օգոստոսի լավագույն գոլ)

726

(21,83 տոկոս)

Դուգլաս Կոստա - «Շախտյոր» - «Բորուսիա»՝ 2։2 (փետրվարի լավագույն գոլ)

652

(19,61 տոկոս)

Թայսոն - «Շախտյոր» - «Չեռնոմորեց»՝ 3։0 (մայիսի լավագույն գոլ)

566 

(17,02 տոկոս)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում