Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Կոնֆեդերացիների գավաթի խաղարկության առաջին տուրում А խմբում ընդգրկված Իտալիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Մեքսիկայի թիմին:
Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում կայացած խաղն ավելի ակտիվ սկսեցին իտալացիները, ովքեր ամբողջ հանդիպման ընթացքում խաղային եւ տարածքային նկատելի առավելություն ունեին: Խաղի հաշիվը բացվեց 27-րդ րոպեին: Իտալիայի հավաքականի կազմում 100-րդ խաղն անցկացնող Անդրեա Պիրլոն տուգանային հարվածով գրավեց մեքսիկացիների դարպասը, բայց իտալացիների ուրախությունը երկար չտեւեց: 7 րոպե անց «Յուվենտուսի» պաշտպան Անդրեա Բարցալին սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները «Մալյորկայի» հարձակվող Ջովանի Դոս Սանթոսի նկատմամբ: Իտալացիների դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Խավիեր Հերնանդեսը (Չիչարիտո)՝ խփելով առաջին խաղակեսի վերջին գնդակը:
Ընդմիջումից հետո էլ իտալացիներն ավելի հաճախ էին գրոհում, իսկ մեքսիկացիները պատասխանում էին հակագրոհներով: Չեզարե Պրանդելիի թիմի տարածքային առավելությունը խաղի վերջնամասում տվեց իր արդյունքը: 78-րդ րոպեին «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելին խփեց Իտալիայի հավաքականի հաղթական գնդակը:
A խմբում իտալացիներն ու բրազիլացիներն ունեն 3-ական միավոր, իսկ Ճապոնիայի եւ Մեքսիայի թիմերը միավոր չեն վաստակել:
Կոնֆեդերացիաների Գավաթ
А խումբ, առաջին տուր
Իտալիա – Մեքսիկա` 2:1
Անդրեա Պիրլո, 27, Մարիո Բալետելի, 78 – Խավիեր Հերնանդես, 34 (11մ.)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:59 , 11 նոյեմբերի
23:12 , 10 նոյեմբերի
22:54 , 10 նոյեմբերի
21:58 , 10 նոյեմբերի
20:04 , 10 նոյեմբերի
19:06 , 10 նոյեմբերի
18:25 , 10 նոյեմբերի
17:10 , 10 նոյեմբերի
15:13 , 10 նոյեմբերի 
14:34 , 10 նոյեմբերի