23:10  ,  16 հունիսի, 2013

Պիրլոն 100-րդ խաղն է անցկացնում Իտալիայի հավաքականի կազմում

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն 100-րդ խաղն է անցկացնում ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի կազմում: Կոնֆեդերացիաների Գավաթի առաջին տուրի շրջանակում իտալացիները Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում մրցում են Մեքսիկայի հավաքականի հետ:

34-ամյա Պիրլոն ազգային թիմում նորամուտը նշել է 2002-ի սեպտեմբերի 7-ին: Իտալիայի հավաքականի կազմում կիսապաշտպանը խփել է 12 գնդակ, իսկ 2006-ին նրա վստահ խաղն իտալացիներին օգնեց դառնալ աշխարհի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News