15:34  ,  15 հունիսի, 2013

«Միլանն» իջեցրել է Ռոբինյոյի տրանսֆերային արժեքը

«Միլանը» մտադիր է վաճառել բրազիլացի հարձակվող Ռիբինյոյին, հաղորդում է Football Italia-ն։

Իտալական ակումբը իջեցրել է 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը՝ Ռոբինյոյի համար պահանջելով 8 միլիոն եվրո։

Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ հայրենիք։ Նրա ծառայություններով է հետաքրքրվում բրազիլական «Սանթոսը»։

«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին հաստատել է, որ ակումբները բանակցություններ են վարում։

Սպասվում է, որ «Միլանը» Ռոբինյոյի տրանսֆերից ստացված գումարը կծախսի «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Կարլոս Տեւեսին ձեռք բերելու համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով