21:12  ,  12 հունիսի, 2013

Հենրիխ Մխիթարյան. Երբեք չեմ մտածել ռմբարկու դառնալու մասին

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչը մեզ համար վերջնագիծը չէ, հայտարարել է Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

«Մրցաշրջանից ամենամեծ հիշողությունները կապված են Ուկրաինայի առաջնությունը եւ Գավաթի խաղարկության եզրափակիչում հաղթելու հետ։ Կարծում եմ՝ ավելի լավ հիշողություններ չեն լինում։ Այո, յուրաքանչյուր հանդիպման ընթացքում ստիպված էինք ջանք չխնայել հաղթելու համար։ Նախորդ մրցաշրջանում 12 գնդակ խփեցի եւ վստահ էի, որ այս տարի ավելի շատ գոլերի հեղինակ պետք է դառնամ։ Երբեք չեմ մտածել ռմբարկու դառնալու մասին։ Ինձ համար ամենակարեւորը թիմին օգնելն է։ Արդյունքում թիմակիցներիս օգնությամբ կարողացա 24 գոլ խփել։ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում շատերը չէին հավատում, որ «Շախտյորը» կարող է հաջորդ փուլ դուրս գալ։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչը «Շախտյորի» համար վերջնագիծը չէ», - Մխիթարյանի խոսքն է մեջբերում ակումբի կայքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ