16:53  ,  10 հունիսի, 2013

Վարուժան Հակոբյանը երրորդն է Լաս Վեգասի մրցաշարում

Հայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում ավարտված բաց մրցաշարում զբաղեցրել է երրորդ տեղը, հաղորդում է armchess.am-ը։

Հայ շախմատիստը 6 պարտիայում վաստակել է 5 միավոր եւ գրոսմայստերներ Վեսլի Սոյի (Ֆիլիպիններ), Յաան Էլվեստի, Ալեխանդրո Ռամիրեսի, Էնրիկո Սեւիլանոյի (բոլորը՝ ԱՄՆ) եւ Մանուել Լեոն Հոյոսի (Մեքսիկա) հետ բաժանել է 1-6-րդ տեղերը։

Նա մրցակիցներին զիջել է միայն լրացուցիչ ցուցանիշներով՝ զբաղեցնելով 3-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով