22:10  ,  7 հունիսի, 2013

Հենրիխ Մխիթարյանը՝ «Շախտյորի» լավագույն հարձակողական կիսապաշտպան

Հենրիխ Մխիթարյանը Դոնեցկի «Շախտյորի» լավագույն հարձակողական կիսապաշտպանն է, ակումբի կայքի հարցման արդյունքում։ Երկրպագուներն ընտրել են 2012- 2013թթ. մրցաշրջանում լավագույն հարձակողական կիսապաշտպանների եռյակը, որը կընդգրկվի թիմի իդեալական հավաքականում։ Եռյակում են նաեւ Ալեքս Տեյշերան եւ Դուգլաս Կոստան։

Հենրիխ Մխիթարյան՝ 1535 (39,45%)             

Ալեքս Տեյշերա՝ 667 (17,14%)             

Դուգլաս Կոստա՝ 619 (15,91%)             

Թայսոն՝ 513 (13,18%)             

Վիլիան՝ 379 (9,74%)               

Իլսինյո՝ 85 (2,18%)               

Ալան Պատրիկ՝ 51 (1,31%)               

Դենտինյո՝ 42 (1,08%)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում