Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ուկրաինական «Спорт-арена» թերթի անցկացրած հարցման արդյունքում ճանաչվել է Ուկրաինայի 2012/2013թթ. առաջնության լավագույն ֆուտբոլիստ:
Հարցմանը մասնակցել են լրատվամիջոցների եւ հեռուստաալիքները 103 լրագրողներ:
24-ամյա Մխիթարյանի օգտին քվեարկել են 62 լրագրողներ: Հենրիխը 215 միավորով վստահորեն զբաղեցրել է առաջին տեղը՝ 92 միավորով գերազանցելով իր ակումբակից Ֆերնանդինյոյին: Լավագույն եռյակը եզրափակել է Խարկովի «Մետալիստի» կիսապաշտպան Կլեյտոն Խավիերը՝ 112 միավոր:
Տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Մետալիստը» գլխավորող Միրոն Մարկեւիչը, ով գերազանցել է Միրչա Լուչեսկուին («Շախտյոր»):
Հիշեցնենք, որ Ուկրաինայի ավարտված առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը դարձավ 25 գոլի հեղինակ՝ սահմանելով ուկրաինական Պրեմյեր լիգայի ռմբարկուական ռեկորդ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում