10:44  ,  5 հունիսի, 2013

Լրագրողները Հենրիխ Մխիթարյանին ճանաչել են Ուկրաինայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ուկրաինական «Спорт-арена» թերթի անցկացրած հարցման արդյունքում ճանաչվել է Ուկրաինայի 2012/2013թթ. առաջնության լավագույն ֆուտբոլիստ: 

Հարցմանը մասնակցել են լրատվամիջոցների եւ հեռուստաալիքները 103 լրագրողներ:

24-ամյա Մխիթարյանի օգտին քվեարկել են 62 լրագրողներ: Հենրիխը 215 միավորով վստահորեն զբաղեցրել է առաջին տեղը՝ 92 միավորով գերազանցելով իր ակումբակից Ֆերնանդինյոյին: Լավագույն եռյակը եզրափակել է Խարկովի «Մետալիստի» կիսապաշտպան Կլեյտոն Խավիերը՝ 112 միավոր:

Տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Մետալիստը» գլխավորող Միրոն Մարկեւիչը, ով գերազանցել է Միրչա Լուչեսկուին («Շախտյոր»):

Հիշեցնենք, որ Ուկրաինայի ավարտված առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը դարձավ 25 գոլի հեղինակ՝ սահմանելով ուկրաինական Պրեմյեր լիգայի ռմբարկուական ռեկորդ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով