15:33  ,  4 հունիսի, 2013

«Շախտյորը» ձեռք կբերի 21-ամյա բրազիլացուն

Դոնեցկի «Շախտյորը» համաձայնության է եկել «Ֆլումինենսեի» 21-ամյա բրազիլացի հարձակվող Վելինգտոն Նեմայի տրանսֆերի վերաբերյալ, հաղորդում է Globo-ն:

Հարձակվողն արդեն ընդունել է «Շախտյորի» առաջարկը եւ առաջիկայում կմեկնի Ուկրաինա՝ բուժզննում անցնելու։ Բուժզննումից հետո ֆուտբոլիստը կստորագրի պայմանագիրը:

Հարձակվողի տրանսֆերը 9 միլիոն եվրո կարժենա «Շախտյորի» համար: 

Ավելի վաղ խաղացողի ծառայություններով էին հետաքրքրվում ԲԿՄԱ-ն եւ «Նապոլին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում