12:46  ,  4 հունիսի, 2013

Պերես. Ռոնալդուն չի հեռանա «Ռեալից»

Ռոնալդուն կմնա մեզ հետ երկար տարիներ, հայտարարել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը։ Նա հերքել է այն տեղեկությունը, որ թիմի եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի պատրաստվում երկարաձգել «Ռեալի» հետ պայմանագիրը։

«Ռոնալդուն չի հեռանա «Ռեալից»։ Ռոնալդուն «Ռեալի» հետ ունի երկու տարվա պայմանագիր։ Կրիշտիանուն կմնա մեզ հետ երկար տարիներ։ Միասին կհաղթենք Չեմպիոնների լիգայում։ Կնվաճենք 10-րդ տիտղոսը մոտակա ժամանակներում»,- Պերեսի խոսքն է մեջբերում Marca-ն։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ռեալ» է տեղափոխվել 2009-ին։ Նա թիմի կազմում մասնակցել է 199 հանդիպման եւ դարձել 201 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում