17:08  ,  31 մայիսի, 2013

Հենրիխ Մխիթարյանի գոլը երկրորդն է

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Ուկրաինայի առաջնության վերջին տուրում Դոնեցկի «Մետալուրգի» դարպասը խփած գոլը «Շախտյորի» պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է Միրչա Լուչեսկուի թիմի՝ մայիս ամսվա երկրորդ լավագույն գոլ:

Մխիթարյանի գոլի օգտին քվեարկել են 447 (19,23 տոկոս) երկրպագուներ: Առաջին տեղը զբաղեցրել է բրազիլացի Թայսոնի՝ «Չեռնոմորեցի» դեմ խաղում խփած գնդակը: Հարցմանը մասնակցել են 2 324 այցելուներ:

«Շախտյորի»՝ մայիս ամսվա լավագույն գոլ

Թայսոն - «Շախտյոր» - «Չեռնոմորեց»՝ 3:0

455

(19,58%)

Հենրիխ Մխիթարյան - «Շախտյոր» - «Մետալուրգ Դ.»՝ 4:0

447

(19,23%)

Դուգլաս Կոստա - «Շախտյոր» - «Մետալուրգ Դ.»՝ 4:0

270

(11,62%)

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում