17:44  ,  29 մայիսի, 2013

Հենրիխ Մխիթարյանը՝ «Շախտյորի» լավագույն գավաթային խաղացող

Դոնեցկի «Շախտյորի» կայքի քվեարկության արդյունքում թիմի լավագույն գավաթային խաղացող է ճանաչվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Հարցման 1523 մասնակիցներից 567-ը (37,23 տոկոս) Ուկրաինայի գավաթի խաղարկության հանդիպումներում «Շախտյորի» լավագույն ֆուտբոլիստ է համարում Հենրիխ Մխիթարյանին։ Երկրորդ տեղում Ֆերնանդինյոն է (22,65%), երրորդ տեղում՝ թիմի ավագ Դարիո Սրնան (9,46%)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում