17:10  ,  23 մայիսի, 2013

Կլինիկական մահ տարած 83-ամյա բոդիբիլդերը մասնակցել է միջազգային մրցաշարի (ֆոտո)

Աշխարհի ամենատարեց բոդիբիլդերը՝ 83-ամյա Ռեյ Մունը, մասնակցել է World Fitness Federation միջազգային մրցաշարին, որը կայացել է Մելբուրնում, հաղորդում է The Daily Mail-ը։

Մունը մրցահարթակ է վերադարձել միզապարկի քաղցքեղից բուժվելուց հետո։ Հիվանդության պատճառով նա ստիպված էր դադարեցնել մարզումները։ Բուժումը խլել է Մունի ամբողջ ժամանակը։

Ռեյ Մունն ամենատարեց բոդիբիլդերի հավատարմագիր ստացավ։ Մունի անունը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում։

Մունը բոդիբիլդինգով սկսել է զբաղվել 74 տարեկանում։ Նա ավելի վաղ ենթարկվել է սրտի վիրահատության, որի ընթացքում կլինիկական մահ է տարել։ Սակայն բժիշկները կարողացել են փրկել Մունի կյանքը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում