23:33  ,  22 մայիսի, 2013

«Շախտյորը» կրկնեց ազգային ռեկորդը

Երրորդ տարին անընդմեջ դառնալով ոսկե դուբլի (չեմպիոնություն + գավաթ) հեղինակ՝ «Շախտյորը» 9-րդ անգամ նվաճեց Ուկրաինայի գավաթը՝ կրկնելով Կիեւի «Դինամոյի» նվաճումը:

Ուկրաինայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Չեռնոմորեցի» նկատմամբ տարած 3:0 հաշվով հաղթանակը 600-րդն էր ակումբի համար: «Շախտյորը» 443 հաղթանակ է տարել Ուկրաինայի առաջնություններում, 87 հաղթանակ՝ ազգային գավաթի խաղարկությունում, 2 հաղթանակ՝ Ուկրաինայի սուպերգավաթի խաղերում եւ 68 հաղթանակ՝ եվրագավաթային հանդիպումներում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում