22:33  ,  22 մայիսի, 2013

«Շախտյորն»՝ Ուկրաինայի գավաթակիր, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

Դոնեցկի «Շախտյորը» Ուկրաինայի չեմպիոնի տիտղոսին գումարեց նաեւ երկրի գավաթը: Խարկովում կայացած եզրափակիչում Միրչա Լուչեսկուի թիմը 3:0 հաշվով առավելության հասավ Օդեսայի «Չեռնոմորեցի» նկատմամբ: Գոլի հեղինակ դարձան Ֆերնանդինյոն, Ալեքս Տեյշերան եւ Թայսոնը: Երկրորդ գոլը գրանցվեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո: Նա մրցակցի տուգանային հրապարակի ձախ եզրից գնդակը ցածրից ուղարկեց կենտրոն եւ Տեյշերան չվրիպեց:

Ուկրաինայի գավաթի խաղարակություն

Եզրափակիչ

«Շախտյոր» - «Չեռնոմորեց»՝ 3:0

Ֆերնանդինյո, 41, Ալեքս Տեյշերա, 53, Թայսոն, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում