21:32  ,  18 մայիսի, 2013

Արթուր Եդիգարյանի «Գովերլան» դուրս մնաց Ուկրաինայի Պրեմյեր լիգայից

Ուժգորոդի «Գովերլան» զրկվեց տեղն ուկրաինական Պրեմյեր լիգայում պահպանելու հնարավորությունից:

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության նախավերջին՝ 29-րդ տուրում Ուժգորոդի թիմը տանը 1:1 հաշվով ավարտեց խաղը Լուցկի «Վոլինի» հետ:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը «Գովերլայի» կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

«Գովերլան» 22 միավորով նախավերջին՝ 15-րդ տեղում է եւ 4 միավոր զիջում է 14-րդ տեղում գտնվող «Վոլինին»:

Ուկրաինայի առաջնություն. 29-րդ տուր 

«Գովերլա» - «Վոլին»՝ 1:1

Մարկո Ռայնեւիչ, 50 - Դուշան Սավիչ, 83

Հեռացում՝ Յան Մասլո, 74 («Վոլին») 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում