16:11  ,  14 մայիսի, 2013

Մխիթարյանի ռեկորդային գոլը՝ Ուկրաինայի 28-րդ տուրի լավագույն գոլերի հնգյակում

Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի 23-րդ ռեկորդային գոլը Ուկրաինայի առաջնությունում ընդգրկվել է 28-րդ տուրի լավագույն գոլերի հնգյակում, comments.ua-ի վարկածով: Այդ տուրում «Շախտյորը» 5:0 հաշվով պարտության մատնեց «Տավրիային», իսկ Հենրիխ Մխիթարյանը դարձավ դուբլի հեղինակ:

Ուկրաինայի առաջնության 28-րդ տուրի լավագույն գոլերը

1. Սերգեյ Կրավչենկո, «Դնեպր», «Դնեպր» - «Կարպատնե»՝ 4:2

2. Շտուրկո, «Մետալուրգ», «Չեռնոմորեց» - «Մետալուրգ»՝ 1:1

3. Վիլիան, «Մետալիստ», «Զարյա» - «Մետալիստ»՝ 1:3

4. Շարպար, «Արսենալ», «Վոլին» - «Արսենալ»՝ 1:3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում