18:55  ,  11 մայիսի, 2013

Դոնեցկի «Մետալուգը» հաղթանակ կորզեց վերջին րոպեին

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 28-րդ տուրում Դոնեցկի «Մետալուգը» մրցակցի խաղադաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ Պոլտավայի «Վորսկլայի» նկատմամբ:

Հյուրերի հաղթական գնդակը ավելացված ժամանակում խփեց ուկրաինացի պաշտպան Ալեքսանդր Վոլովիկը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը «Մետալուրգի» փոխարինողների թվում էր եւ խաղադաշտ դուրս եկավ 72-րդ րոպեին: Կառլեն Մկրտչյանի անունը բացակայում էր Դոնեցկի թիմի հայտացուցակից:

«Մետալուրգը» 46 միավորով 5-րդ տեղում է, իսկ «Վորսկլան» 28 միավորով 12-րդն է:

Ուկրաինայի առաջնություն. 28-րդ տուր 

«Վորսկլա» - «Մետալուրգ Դ.»՝ 0:1

Ալեքսանդր Վոլովիկ, 90+4

Հեռացում՝ Արմենդ Դալկու, 90+4 («Վորսկլա»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում