18:52  ,  10 մայիսի, 2013

Մխիթարյանի գոլերը «Շախտյորի» ապրիլյան վարկանիշում 2-րդ, 3-րդն են

Դոնեցկի «Շախտյորի» կայքի այցելուները 11 օր ընտրել են թիմի լավագույն գոլն ապրիլին։ Հարցմանը մասնակցել է 1968 մարդ։

Լավագույն գոլ է ճանաչվել Լուիս Ադրիանոյի գնդակը «Զարյայի» դարպասը։ Մխիթարյանի գոլերը 2-րդն ու 3-րդն են։

«Շախտյորի» լավագույն գոլն ապրիլին

Լուիս Ադրիանո. «Շախտյոր» - «Զարյա»՝ 3։0. 695 (35,32%)

Հենրիխ Մխիթարյան. «Դինամո» - «Շախտյոր»՝ 1:2 (2-րդ գոլ). 550 (27,95%)

Հենրիխ Մխիթարյան. «Դինամո» - «Շախտյոր»՝ 1:2 (1-ին գոլ). 240 (12,20%)

Քվեարկել են՝ 1968    

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում