21:34  ,  8 մայիսի, 2013

Ֆերգյուսոնի հրաժարականի լուրը գցել է «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերի գինը

Մրցաշրջանի ավարտից հետո գլխավոր մարզիչի պաշտոնից Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալու մասին լուրից հետո բորսայում ընկել է «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերի գինը, հաղորդում է Daily Mail-ը: Նյու Յորքի ֆոնդային բորսայում անգլիական ակումբի բաժնետոմսերը էժանացել են 4.7 տոկոս: Այժմ ակումբի մեկ բաժնետոմսի գինը 18 դոլար է:

Հիշեցնենք, որ այս տարի «Մանչեսթեր Յունայթեդը» տեւական ժամանակ անց առաջին անգամ Forbes-ի վարկանիշային աղյուսակում աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբի դիրքը զիջեց Մադրիդի «Ռեալին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news