22:30  ,  28 ապրիլի, 2013

«Մետալուրգը» չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 26-րդ տուրում Դոնեցկի «Մետալուգը» մրցակցի խաղադաշտում ոչ ոքի խաղաց Կրիվոյ Ռոգի «Կրիվբասի» հետ՝ 1:1:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը «Մետալուրգի» կազմում մասնակցեց գրեթե ամբողջ հանդիպմանը, իսկ 90-րդ րոպեին խախտեց կանոնները սեփական տուգանային հրապարակում՝ հեռացվելով խաղադաշտից: «Կրիվբասն» էլ անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը՝ փրկվելով պարտությունից: 

Գեւորգ Ղազարյանը «Մետալուրգի» փոխարինողների թվում էր:

Դոնեցկի թիմը 40 միավորով 6-րդ տեղում է, իսկ «Կրիվբասը» 36 միավորով 8-րդն է:

Ուկրաինայի առաջնություն. 26-րդ տուր 

«Կրիվբաս» - «Մետալուրգ Դ».՝ 1:1

Ալեքսեյ Անտոնով, 90 (11մ.) – Խունիոր Մորաես, 43

Հեռացում՝ Կառլեն Մկրտչյան, 90 («Մետալուրգ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում