20:10  ,  28 ապրիլի, 2013

Հենրիխ Մխիթարյանը 100-րդ խաղն անցկացրեց «Շախտյորի» կազմում

Ուկրաինայի առաջնության 26-րդ տուրի՝ «Շախտյոր» - «Մետալիստ» (1:1) խաղը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար 100-րդն է Դոնեցկի թիմի կազմում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

24-ամյա Մխիթարյանը «Շախտյորի» կազմում 68 խաղ անցկացրել է ուկրաինական Պրեմյեր լիգայում, 9 խաղ՝ Ուկրաինայի Գավաթում, 2 խաղ՝ Ուկրաինայի Սուպերգավաթում եւ 21 հանդիպում՝ եվրագավաթներում:

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին կայացած խաղից հետո «Շախտյորը» 8-րդ անգամ դարձավ Ուկրաինայի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ