Հունգարիայում ընթացող ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Մհեր Կարապետյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում:
81 կգ քաշային Կարապետյանը 1/16 եզրափակիչում ճանապարհը զիջեց խորվաթ Տիմիսլավ Մարիանովիչին:
Հիշեցնենք, որ այս քաշային կարգում պարտվել էր նաեւ Ռաֆայել Դավթյանը, ով չէր կարողացել հաղթահարել 1/32 եզրափակիչի արգելքը:
Ապրիլի 27-ին պայքարի մեջ կմտնի նաեւ 100 կգ քաշային Հակոբ Առաքեյլանը: Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Արմեն Նազարյանը, Գոռ Հարությունյանը (երկուսն էլ՝ 66 կգ) եւ 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանն ապրիլի 25-ին անհաջող էին հանդես եկել:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում