13:41  ,  26 ապրիլի, 2013

Ռաֆայել Դավթյանի անհաջող մեկնարկը

Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆայել Դավթյանն անհաջող մեկնարկեց Հունգարիայում ընթացող ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում:

81 կգ քաշային կարգում հանդես եկող Դավթյանը պայքարը սկեց 1/32 եզրափակիչից՝ պարտվելով հունգարացի Սաբոլչ Կրիշանին:

Այսօր պայքարի մեջ կմտնի նաեւ 81 կգ քաշային Մհեր Կարապետյանը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Արմեն Նազարյանը, Գոռ Հարությունյանը (երկուսն էլ՝ 66 կգ) եւ 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանն ապրիլի 25-ին անհաջող էին հանդես եկել:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում