22:46  ,  20 ապրիլի, 2013

«Դնեպր» - «Շախտյոր». պրոմոհոլովակ

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 25-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորն» արտագնա խաղում ուժերը կչափի «Դնեպրի» հետ: Հաղթանակի դեպքում Միրչա Լուչեսկու թիմն առաջնության ավարտից 5 տուր առաջ կապահովի չեմպիոնի տիտղոսը:

Ապրիլի 21-ին կայանալիք խաղից առաջ Դոնեցկի թիմի պաշտոնական կայքը ներկայացրել է այս թիմերի դիմակայությունների պրոմոհոլովակը, որում տեղ են գտել նաեւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ դրվագներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում