Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքը հարցում է անցկացրել՝ պարզելու, թե Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում քանի գոլ կխփի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Հարցմանը մասնակցած 978 երկրպագուների 99.18 տոկոսը վստահ է, որ Մխիթարյանը կխփի 22 գոլ՝ կրկնելով Սերգեյ Ռեբրովի ու Մաքսիմ Շացկիխի՝ Ուկրաինայի առաջնության ռմբարկուական ռեկորդը:
Երկրպագուների 20.25 տոկոսը կարծում են, որ մինչեւ առաջնության ավարտը Հենրիխն իր գոլերի քանակը կհասցնի 27-ի: 29,96 տոկոս երկրպագուներ քվեարկել են այն տարբերակի օգտին, որ Մխիթարյանը կխփի 27-ից ավելի գնդակ:
Քա՞նի գոլ կխփի Հենրիխ Մխիթարյանն այս առաջնությունում:
27-ից ավելի 293 ձայն (29,96 տոկոս)
25 210 (21,47 տոկոս)
27 198 (20,25 տոկոս)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում