09:49  ,  15 ապրիլի, 2013

Հենրիխ Մխիթարյան. Ես ունեմ ուժերս այլ առաջնությունում փորձելու ցանկություն

Ես ունեմ ուժերս այլ առաջնությունում փորձելու ցանկություն, հայտարարել է Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մեծ ֆուտբոլ» ծրագրում՝ խոսելով իր ապագայի մասին:

«Ես լավ եմ ինձ զգում «Շախտյորում», բայց ես կարծում եմ, որ թիմն ինձ հասկանում է, ղեկավարությունն ինձ հասկանում է՝ գալիս է ժամանակ, երբ ցանկանում ես փոխել միջավայրը: Եկե՞լ է այդ ժամանակը: Մրցաշրջանի վերջում ամեն ինչ պարզ կլինի: Ես ունեմ ուժերս այլ առաջնությունում փորձելու ցանկություն»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում