22:21  ,  14 ապրիլի, 2013

Դոնեցկի «Մետալուրգը» 3 միավոր տարավ Կիեւից

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 24-րդ տուրում Դոնեցկի «Մետալուգը» մրցակցի խաղադաշտում 2 անպատասխան գնդակ ուղարկեց Կիեւի «Արսենալի» դարպասը: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Մալիի հավաքականի հարձակվող Դրաման Տրաորեն:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը «Մետալուրգի» փոխարինողների թվում էր, իսկ Կառլեն Մկրտչյանի անունը բացակայում էր Դոնեցկի թիմի հայտացուցակից:

Այս հաղթանակից հետո «Մետալուրգը» 36 միավորով բարձրացավ 6-րդ տեղ, իսկ կիեւցիները 25 միավորով 11-րդն են:

Ուկրաինայի առաջնություն. 24-րդ տուր 

«Արսենալ» - «Մետալուրգ Դ՝ 0:2

Դրաման Տրաորե, 38, 51

«Վորսկլա» - «Մետալիստ»՝ 1:4

Եվգեն Բուդնիկ, 24 (11մ.) – Կրիստիան Վելա, 23, Ջոնաթան Կրիստալդո, 44, Ռոմերո Մարլ, 45, Կլեյտոն Խավիեր, 59

Հեռացում՝ Սեբաստիան Բլանկո, 24 («Մետալիստ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ