«Մանչեսթեր Սիթին» ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչի ուղեգիր նվաճեց:
Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած կիսաեզրափակիչում Ռոբերտո Մանչինիի թիմը 2:1 հաշվով պարտության մատնեց Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Չելսիին»:
Եզրափակիչում մանչեսթերցիների միցակիցը կլինի «Ուիգանը», որը պայքարից դուրս է թողել Չեմպիոնշիփի ներկայացուցիչ «Միլուոլին»:
Անգլիայի Գավաթ.Կիսաեզրափակիչ
«Չելսի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:2
Դեմբա Բա, 66 – Սամիր Նասրի, 35, Սերխիո Ագուերո, 47
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում