19:11  ,  14 ապրիլի, 2013

«Գովերլան» խնդիրներ չունեցավ հետնապահի հետ խաղում

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 24-րդ տուրում Ուժգորոդի «Գովերլան» տանը 2 անպատասխան գնդակ ուղարկեց Զապորոժյեի «Մոտալուրգի» դարպասը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը «Գովերլայի» փոխարինողների թվում էր եւ խաղադաշտ դուրս եկավ 62-րդ րոպեին:

«Գովերլան» 18 միավորով նախավերջին՝ 15-րդ տեղում է, իսկ Զապորոժյեի թիմի 5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Ուկրաինայի առաջնություն. 24-րդ տուր 

«Գովերլա» - «Մետալուրգ Զ.»՝ 2:0 

Եվգենի Մակարենկո, 64, Անդրեյ Նեստերով, 79 (ինքնագոլ) 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ