Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերծանրքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, բրիտանացի Դեւիդ Հեյը հայտարարել է ռինգ վերադառնալու որոշման մասին: Հունիսի 9-ին բրիտանացին Մանչեսթերում կմենամարտի WBC վարկածով գերծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի նախկին հավակնորդ Մանուել Չառի հետ: Գերմանիան ներկայացնող Չառն իր միկրոբլոգում հրապարակել է մի լուսանկար, որում նա «պոկել» է Հեյի գլուխը, փոխանցում է The Mirror-ը:
Հիշեցնենք, որ Մանուել Չառը WBC-ի չեմպիոնական մենամարտում սեպտեմբերի 8-ին Մոսկվայում պարտվեց ուկրաինացի Վիտալի Կլիչկոյին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

23:21 , 12 հոկտեմբերի
22:03 , 12 հոկտեմբերի 
21:12 , 12 հոկտեմբերի
18:57 , 12 հոկտեմբերի 
18:09 , 12 հոկտեմբերի
17:17 , 12 հոկտեմբերի
16:32 , 12 հոկտեմբերի
15:10 , 12 հոկտեմբերի
14:21 , 12 հոկտեմբերի
13:39 , 12 հոկտեմբերի