11:23  ,  5 ապրիլի, 2013

Հենրիխ Մխիթարյան. «Դինամոյի» դեմ խաղերը միշտ յուրահատուկ են մեզ համար

Կիեւի «Դինամոյի» ֆուտբոլիստներն ու երկրպագուները պետք է հույս չունենան, թե միավորների մեծ տարբերությունը կարող է ազդել մեր մոտիվացիայի վրա Այդ մասին հայտարարել է Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն անդրադարձել է Ուկրաինայի առաջնության 23-րդ տուրի՝ Կիեւի «Դինամոյի» հետ արտագնա խաղին, որը կկայանա ապրիլի 7-ին:

«Ինչպես «Դինամոյի» հետ բոլոր խաղերը, այնպես էլ այս հանդիպումը լինելու է սկզբունքային եւ առանց փոխզիջումների։ Հաղթարշավը շարունակելը շատ կարեւոր է մեզ համար եւ մենք կխաղանք Դոնեցկի եւ մեր երկրպագուների համար։

«Դինամոյի» ֆուտբոլիստներն ու երկրպագուները պետք է հույս չունենան, թե միավորների մեծ տարբերությունը կարող է ազդել մեր մոտիվացիայի վրա: «Դինամոյի» դեմ խաղերը միշտ յուրահատուկ են մեզ համար: Ուկրաինայի առաջնությունում նրանք մեր ամենաբարդ մրցակիցներից են։ Մենք շատ լավ ենք գիտակցում այդ հանդիպման կարեւորությունը եւ կխաղանք ոչ միայն հաճույքի, այլ նաեւ հաղթանակի համար։

Մենք չենք մտածում՝ ով կզբաղեցնի երկրորդ, երրորդ կամ չորրորդ տեղը: Մեզ հետաքրքրում են միայն հաղթանակները: 100 տոկոսով չեմ ասի, որ հաղթելու ենք բոլոր խաղերում: Գնդակը կլոր է, բոլորն էլ կարողանում են ֆուտբոլ խաղալ։ Յուրաքանչյուր խաղում կանենք հնարավոր ամեն բան՝ հաղթանակի հասնելու համար»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում «Շախտյորի» պաշտոնական կայքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ