16:47  ,  4 ապրիլի, 2013

Լիոնել Մեսին մարզվել է հանգստյան օրը

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին ապրիլի 4-ին ինքնակամ հայտնվել է թիմի մարզաբազայում։ Գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան թիմին հանգստյան օր է տվել, որպեսզի վերականգնվեն ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի հանդիպումից հետո։ Սակայն Լիոնել Մեսին մարզում է անցկացրել, թեեւ թեթեւ վնասվածք ունի։ Մեսիին է միացել նաեւ Մասկերանոն։ Հանգստյան օրը չեն օգտագործել նաեւ Ֆաբրեգասը, Պինտոն եւ Վիլյան, հաղորդում է Sport.es։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս