16:12  ,  4 ապրիլի, 2013

«Բարսելոնայի» նախագահը Հռոմի պապին հրավիրել է կատալոնական թիմի հանդիպմանը

«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինին հրավիրել է ներկա լինել կատալոնական թիմի հանդիպումներից մեկին «Կամպ Նոու» ստադիոնում, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Պաշտոնական նամակում Սանդրո Ռոսելն արգենտինացի Հռոմի պապին հիշեցրել է, որ «Բարսելոնայում» են խաղում արգենտինացի ֆուտբոլիստներ Լիոնել Մեսին եւ Մասկերանոն։

Հռոմի պապը արգենտինական «Սան Լորենսո» ակումբի եւ Լիոնել Մեսիի երկրպագու է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս