14:25  ,  1 ապրիլի, 2013

Հարձակվել են Կիեւի «Դինամոյի» ավտոբուսի վրա

Ուկրաինայի առաջնության 22-րդ տուրի՝ «Չեռնոմորեց» - «Դինամո Կիեւ» (0:2) խաղից հետո դինամոյականների ավտոբուսը ենթարկվել է խուլիգանների հարձակման: Քարերի, շշերի  հարվածներից կոտրվել է ավտոբուսի դիմապակին: Միջադեպի վայրում եղել են ոստիկաններ, սակայն խուլիգաններին ոչ ոք չի հետապնդել եւ պատասխանատվության ենթարկվածներ չկան, հաղորդում է «Դինամոյի» կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում