17:23  ,  30 մարտի, 2013

«Գովերլա» - «Իլիչեւեց»՝ 1:1

Ուժգորոդի «Գովերլան» ու Մարիուպոլի «Իլիչեւեցը» ոչ ոքի խաղացին ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 22-րդ տուրում՝ 1:1:

Մարիուպոլցիներից աչքի ընկավ Ռուսլան Ֆոմինը, իսկ ուժգորոդցիներից՝ Վլադիմիր Լուշենկոն, ով խաղի վերջնամասում արժանացավ նաեւ կարմիր քարտի:

Հայաստանի հավաքականի հենակետային կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը «Գովերլայի» փոխարինողների թվում էր եւ 83-րդ րոպեին դուրս եկավ փոխարինման:

«Ինիչեւիցը» 30 միավորով 6-րդն է, իսկ «Գովերլան» 12 միավորով նախավերջին տեղում է:

Ուկրաինայի առաջնություն. 22-րդ տուրի 

«Գովերլա» - «Իլիչեւեց»՝ 1:1

Վլադիմիր Լուշենկո, 55 – Ռուսլան Ֆոմին, 14

Հեռացումներ՝ Վլադիմիր Լուշենկո – Միկոլա Իշչենկո, 90 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում