17:25  ,  26 մարտի, 2013

«Շախտյորի»՝ «Կարպատների» դարպասը խփած լավագույն գոլի հեղինակը Հենրիխ Մխիթարյանն է

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 12-րդ տուրի՝ «Կարպատներ» - «Շախտյոր» խաղից առաջ Դոնեցկի թիմի պաշտոնական կայքը ներկայացրել է այս ակումբների դիմակայություններում Միրչա Լուչեսկուի թիմի խփած 10 լավագույն գոլերը:

Առաջին տեղում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խփած գոլն է:

«Կարպատներ» - «Շախտյոր» հանդիպումը կկայանա ապրիլի 3-ին Լվովում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում