23:52  ,  18 մարտի, 2013

«Գովերլան» պարտվեց «Մետալիստին». Արթուր Եդիգարյանը խաղադաշտ դուրս չեկավ

Ուկրաինայի առաջնության 21-րդ տուրի վերջին խաղում Ուժգորոդի «Հովերլան» արտագնա խաղում նվազագույն հաշվով պարտվեց Խարկովի «Մետալիստին»: Միակ գնդակը խփեց բրազիլացի կիսապաշտպան Կլեյտոն Շավյերը:

«Հովերլայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը հայտավորված էր, սակայն խաղադաշտ  դուրս չեկավ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում