10:54  ,  9 մարտի, 2013

Կարլեն Մկրտչյան. Մեզ խանգարեց շտապողականությունը

Երկրորդ խաղակեսում զգացվեց, որ մրցակիցը խաղում ոչ ոքի արդյունքի համար, իսկ մեզ խանգարեց նաեւ շտապողականությունը, ասել է Դոնեցկի «Մետալուրգի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կարլեն Մկրտչյանը Ուկրաինայի առաջնության 20-րդ տուրում «Իլիչեւիցի» հետ 0:0 խաղալուց հետո, փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը:

«Մեր թիմը ձգտում էր երեք միավոր վաստակել «Իլիչեւիցի» հետ խաղում, բայց չստացվեց: Վճռական պահին կարող է հենց այդ երկու միավորը պակասի եւ մենք շատ կափսոսանք, որ չհաղթեցինք այսօր: Բայց ոչինչ հնարավոր չէ արդեն փոխել: Միայն կարող ենք հետեւություններ անել եւ պատրաստվել հաջորդ հանդիպմանը: Արդեն երկրորդ խաղակեսում զգացվեց, որ մրցակիցը խաղում է ոչ ոքի արդյունքի համար: Իսկ մեզ խանգարեց նաեւ շտապողականությունը»,- ասել է Կարլեն Մկրտչյանը:

Ուկրաինայի առաջնութունում «Մետալուրգը» 27 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում