18:26  ,  6 մարտի, 2013

«Շախտյորի» գլխավոր տնօրեն. Լուչեսկուի հրաժարականի մասին ինձ ոչինչ հայտնի չէ

Ինձ ոչինչ հայտնի չէ Միրչա Լուչեսկուի հրաժարականի մասին, հայտարարել է Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը՝ մեկնաբանելով ռումինացի մասնագետի հրաժարականի մասին լուրերը, փոխանցում է sport.segodnya-ն։

«Ես զրուցել եմ Լուչեսկուի հետ «Բորուսիայից» կրած պարտությունից հետո։ Ինձ ոչինչ հայտնի չէ ակումբը լքելու նրա որոշման մասին։ Կարծում եմ՝ դրանք ընդամենը խոսակցություններ են։ Նա ինձ ոչինչ չի ասել։ Հույզերի ազդեցության տակ ամեն ինչ էլ կարելի է ասել։ Կան հաղթած եւ տանուլ տված հանդիպումներ։ Հույզերի ազդեցությամբ որոշում ընդունել չի կարելի»,- ասել է Պալկինը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում