23:24  ,  2 մարտի, 2013

«Մետալիստ» - «Մետալուրգ» Դոնեցկ՝ 3:2

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 19-րդ տուրում Խարկովի «Մետալիստը» տանը 3:2 հաշվով հաղթեց Դոնեցկի «Մետալուրգին»:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպաններ Գեւորգ Ղազարյանն ու Կառլեն Մկրտչյանը չմասնակցեցին խաղին: Ղազարյանը «Մետալուրգի» պահեստայինների թվում էր, իսկ Մկրտչյանի անունը բացակայում է Դոնեցկի թիմի հայտացուցակից:

Այս հաղթանակի շնորհիվ «Մետալիստը» հավաքեց 39 միավոր եւ, շրջանցելով Կիեւի «Դինամոյին», բարձրացավ երրորդ տեղ: «Մետալուրգը» 26 միավորով 6-րդն է:

Ուկրաինայի առաջնություն. 19-րդ տուր

«Մետալիստ» - «Մետալուրգ Դ.»՝ 3:2

Ռոմեո, 45, Նիկոլայ Մորոզյուկ, 61 (ինքնագոլ), Մարկո Դեւիչ, 68 – Ժունիոր Մորաես, 81, 89

«Դնեպր» - «Արսենալ»՝ 3:0

Ռոման Զազուլյա, 19, Մատեուս, 50 (11մ.), Արտյոմ Ֆեդետսկի, 68

«Իլիչեւեց» - «Մետալուրգ Զ.»՝ 1:0

Ռուսլան Ֆոմին, 45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս