Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության երկրորդ շրջանի մեկնարկային տուրում Դոնեցկի «Շախտյորը» կընդունի Լուցկի «Վոլինին»:
19-րդ տուրի խաղից առաջ Դոնեցկի թիմի պաշտոնական կայքը ներկայացրել է այս թիմերի դիմակայությունների պրոմոհոլովակը, որում տեղ են գտել նաեւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ դրվագներ:
«Շախտյոր» - «Վոլին» խաղը կկայանա մարտի 2-ին Դոնեցկի «Դոնբաս Արենա» ստադիոնում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում