«Կրասնոյարսկի Յուրա» ակումբի նախկին ռեգբիիստ Բորիս Վորոնկովը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչվել սպանություն կատարելու մեջ:
2011-ի սեպտեմբերի 9-ին Վորոնկովն իր բռնցքամարտիկ ծանոթի հետ հյուր է գնացել ընկերոջը: Գինարբուքի արդյունքում սկսվել է ծեծկռտուք, որի ժամանակ ռգբիիստը ծեծել է տանտիրոջը՝ դանակով հարվածելով նրան: Այնուհետեւ 2 մարզիկները կապել են նրան եւ հեռացել: Տանտերը կարողացել է ազատվել եւ զանգահարել իր ընկերներին, որոնք շտապօգնություն են կանչել, սակայն բժիշկները տուժողին մահացած են գտել տանը, հաղորդում է «Р-Спорт»-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

00:48 , 31 օգոստոսի 
00:40 , 31 օգոստոսի 
22:42 , 30 օգոստոսի 
22:02 , 30 օգոստոսի
21:44 , 30 օգոստոսի
21:13 , 30 օգոստոսի
13:25 , 30 օգոստոսի 
11:51 , 30 օգոստոսի
09:06 , 30 օգոստոսի 
01:30 , 30 օգոստոսի