15:55  ,  25 փետրվարի, 2013

«Շախտյորին» հետաքրքրել է «Բեշիքթաշի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանը

Դոնեցկի «Շախտյորին» հետաքրքրել է թուրքական «Բեշիքթաշի» եւ Գերմանիայի հավաքականի 28-ամյա կիսապաշտպան Ռոբերտո Հիլբերտը: Ուկրաինայի չեմպիոնների գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն ցանկանում է իմ թիմում տեսնել գերմանացի ֆուտբոլիստին, որն այժմ թուրքական ակումբի հետ բանակցում է նոր պայմանագրի վերաբերյալ: Եթե բանակցությունները հաջող չընթանան, ապա ամռանը Հիլբերտը կստանա ազատ գործակալի կարգավիճակ, գրում է Fanatik-ը:

Հիլբերտը ութ հանդիպում է անցկացրել Գերմանիայի հավաքականի կազմում: Թուրքիայի ընթացիկ առաջնությունում Հիլբերտն անցկացրել է 21 հանդիպում եւ խփել է երեք գնդակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում