12:30  ,  12 փետրվարի, 2013

«Շախտյորն» ու «Բրագան» փոխհամաձայնության եկան

Դոնեցկի «Շախտյորն»  ու պորտուգալական «Բրագան» փոխհամաձայնության են եկել բրազիլացի պաշտպան Իսմաիլի դոս Սանթոսի տեղափոխության հարցում, գրում է A Bola-ն:

23-ամյա պաշտպանին ձեռք բերելու համար ուկրաինացիներն առաջարկում էին 5 միլիոն եվրո, իսկ պորտուգալացիները պահանջում էին 10 միլիոն: Այնուամենայնիվ փետրվարի 11-ին կողմերին հաջողվել է ընդհանուր հայտարարի գալ: Գործարքի ֆինանսական կողմը չի հաղորդվում:  

Ընթացիկ մրցաշրջանում Իսմաիլին «Բրագայի» կազմում անցկացրած 19 խաղերում խփել է մեկ գնդակ: Նա 2012-ին պորտուգալական «Օլհանենսե» ակումբից է տեղափոխվել «Բրագա»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում